ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության դարաշրջան» եզրույթը հանգեցնելու է պատերազմի, և այսօրվա ելույթում Փաշինյանը դա մասնակիորեն հաստատեց. Արման Աբովյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ակնկալում է ժողովրդի համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ։

«Ակնհայտ է, որ այդ ճանապարհը այլընտրանք չունի»,- ասաց վարչապետը։

Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի վերաբերյալ 1or.am-ը լսել է քաղաքական վերլուծաբան, Բարգավաճ Հայաստան կուսակցության քարտուղար Արման Աբովյանի կարծիքը.

«Իմ  կարծիքը չի փոխվում՝ շատ պարզ պատճառով, «խաղաղության դարաշրջան» եզրույթը հանգեցնելու է պատերազմի և արհավիրքների, մանավանդ, որ այսօրվա ելույթում Փաշինյանը դա մասնակիորեն հաստատեց՝ ասելով, որ չկա ոչ մի երաշխիք, որ Թուրքիան և Ադրբեջանը թշնամական գործողություններ չեն անի: Ասեմ ավելին՝ երաշխավորված է, որ նրանք կդիմեն նման գործողությունների, և այն ֆորմատը, որ խաղաղության դարաշրջանը ենթադրում է, պարզապես ավելի է խրախուսում թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի գործողությունները մեր դեմ»:

Անդրադառնալով ըննդիմադիր պատգամավորների Արցախ մուտք գործելու սահմանափակման հետ կապված երեկ տեղի ունեցած միջադեպին՝ Աբովյանը նշեց.

«Քանի որ տեղեկություններն իրարամերժ են, պետք է իրականում մինչև վերջ հասկանալ, թե ինչումն էր բուն պատճառը և չփորձել վերագրել այս կամ այն ուժերին, օրինակ՝ խաղաղապահներին: Մինչև այս պահը մենք չունենք փաստարկված ոչ մի տվյալ, թե որտեղից է իրականում եղել այդ արգելքի հրամանը: Խաղաղապահները «մատից հոտ չեն քաշել». հնարավոր է՝ հազար տարբերակ կա, հնարավոր է՝ սադրանք է եղել, բայց, ամեն դեպքում, հարցը պետք է փաստարկված հասկանալ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular