ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ նշելով, որ զրույցը տևել է շուրջ մեկ ժամ:

«Նախագահ Բայդենը զանգահարել է նախագահ Զելենսկիին, որպեսզի նրան ակտուալ տեղեկատվություն հաղորդի ԱՄՆ կողմից Ուկրաինային տրամադրվող շարունակական աջակցության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Զելենսկին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է, որ Բայդենի հետ քննարկել են «Ուկրաինային պաշտպանական և հնարավոր մակրոֆինանսական աջակցության հավելյալ փաթեթը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular