ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը չի հրաժարվում Զելենսկու հետ հանդիպումից. Կրեմլ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից, բայց պետք է հող նախապատրաստել, իսկ փաստաթղթի տեքստն առայժմ չկա, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Առայժմ առարկայական առումով ինչ-որ նորություն այս հաշվով՝ հանդիպման վերաբերյալ, չկա։ Մենք ասել ենք, որ սկզբունքորեն երբեք նախագահը նման հանդիպումից չի հրաժարվել, բայց դրա համար պետք է պատրաստվեն հետեւյալ պայմանները, այն է՝ փաստաթղթի տեքստը։ Առայժմ այստեղ որեւէ նոր բան ձեզ հաղորդել մենք չենք կարող»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ հեռու չէ, ամեն բան կախված է Ռուսաստանի նախագահի համաձայնությունից եւ դիրքորոշումից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular