Եգիպտոսը կօգնի Եվրոպային հրաժարվել ռուսական գազից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻտալական Eni նավթագազային ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Եգիպտոսում գազի արդյունահանման ծավալների ավելացման, ինչպես նաեւ Եվրոպա հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումների ավելացման մասին, հայտնում է Reuters-ը։
Իտալական կողմը դիմել է այս քայլին, քանի որ Եվրոպան ակտիվացրել է ռուսական գազից կախվածությունը կրճատելու նպատակով գազի ներկրման այլընտրանքային աղբյուրներ գտնելուն ուղղված իր ջանքերը:
Այս հարցում երկրին կարող է օգնել ոչ միայն Եգիպտոսը. Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ավելի վաղ պայմանավորվել էր ավելացնել վառելիքի ներկրումն Ալժիրից՝ Ռուսաստանից ստացվող 29 միլիարդ խորանարդ մետրի մի մասը փոխարինելու համար:
Eni-ն 2015թ. Հսկայական հանքավայր էր հայտնաբերել Zohr գազային հանքավայրը: Ընկերությունը պնդում է, որ համաձայնություն է ձեռք բերել Եգիպտոսի բնական գազի հոլդինգային ընկերության (EGAS) հետ գազի արդյունահանման ծավալների ավելացման, ինչպես նաեւ գոյություն ունեցող եւ նոր հանքավայրերի հետախուզման ավելացման վերաբերյալ: Համաձայնագիրը կարող է հանգեցնել այս տարի Եվրոպա ՀԲԳ-ի մատակարարումների մինչեւ 3 միլիարդ խորանարդ մետրի ավելացման հանգեցնել:
Eni-ն բաժնետոմսեր ունի Եգիպտոսի Damietta գործարանում, որի հզորությունը տարում ավելի քան 7.5 միլիարդ խորանարդ մետր է: Դրա ամենամեծ բաժնետերը պետությունն է։