ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմի վանքը կընդունի հայ երեխաներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Politnavigator.net-ը գրում է, որ այս ամառ Սուրբ Խաչ վանքի շրջակայքում նախատեսվում է կազմակերպել երիտասարդական ճամբար Հայաստանի և Ղրիմի երեխաների համար, որտեղ նրանք կսովորեն ազգային գրականություն, պատմություն, կրոն, արվեստ, կզբաղվեն սպորտով։ Ղրիմի հայերի երեխաների համար էլ Հայաստանում հետադարձ շրջագայություններ կկազմակերպվեն։

Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառման ժամանակ հանրապետության պատվիրակության այցի շրջանակներում։ Ղրիմի կառավարության փոխվարչապետ Իրինա Կիվիկոն ասել է, որ դաշնային բյուջեի հաշվին վերականգնվել է հայկական ամենահին վանքի համալիրը, ինչպես նաև Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցին։ Բացի այդ, ավելի քան հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ Սիմֆերոպոլում կկառուցվի հայկական եկեղեցի և մատուռ։ «Սա խոսում է այն մասին, որ Ղրիմում ազատորեն զարգանում են տարբեր ազգությունների ներկայացուցիչների ավանդական կրոնները։ Տաճարների կառուցումը մեծ նշանակություն կունենա Ղրիմի հայերի հոգևոր զարգացման համար»,- նշել է փոխվարչապետը։ Նա Հայ առաքելական եկեղեցու առաջնորդին նաև տեղեկացրել է, որ Ղրիմի իշխանությունները ուրախ կլինեն տեսնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Ղրիմի հանրապետությունում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular