ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան որոշել է անդամակցել Ասիայի շախմատային ֆեդերացիային

ՍՊՈՐՏ

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան (ՌՇՖ) կանդամակցի Ասիայի շախմատային ֆեդերացիային։ ՌՇՖ-ի Դիտորդական խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել այս որոշմանը, հաղորդում է կազմակերպության կայքը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականները հեռացվել են միջազգային մրցումներից։ Անհատական մրցումներում ռուսաստանցի շախմատիստները հանդես են գալիս չեզոք կարգավիճակում, ՖԻԴԵ-ի դրոշով։

Ռուսաստանը զրկվել էր նաեւ Համաշխարհային շախմատային օլիմպիադան անցկացնելու իրավունքից։ Այն այս տարի պետք է տեղի ունենար Մոսկվայում հուլիս-օգոստոսին, սակայն այդ իրավունքը փոխանցվել է Հնդկաստանի Չենայ քաղաքին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular