ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում հայտնել են, թե որն է եղել Ռուսաստանի գլխավոր նպատակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը նախ և առաջ ծրագրում էր սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և տեղադրել «ուսադիրներով մարդկանց» խամաճիկ կառավարություն, BBC-ին ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը։ Այս մասին գրում է ուկրաինական NV.ua հրատարակությունը։

«Ծրագիրը բավականին պարզ էր և համարձակ՝ նախ և առաջ մեր երկրի նախագահի ոչնչացումը։ Նրանց համար սա թիվ մեկ խնդիրն էր, և այս հարցում մի քանի փորձ եղավ»,- ասել է Դանիլովը։

Ըստ ԱԱԽ քարտուղարի, առաջին տվյալները ստացվել է փետրվարի 22-ի երեկոյան, որից հետո տեղյակ է պահել նախագահին, պետանվտանգության վարչությանը, վարչապետին, ՆԳ նախարարին և այլ պատկան մարմիններին։ Դրանից հետո եղավ ևս չորս փորձ, վերջինը, որի մասին Ուկրաինան ստացավ գործընկերներից՝ մարտի 7-ին։

Պատասխանելով հարցին, թե նախագահի աշխատակազմի մոտակայքում կրակոցներ եղե՞լ են, Դանիլովն ասել է, որ «առաջին օրերին կրակոցներ շատ են եղել». «... Չեմ ուզում խոսել այն մարդկանց մասին, որոնց սպանել են առաջին օրերին, դիվերսիոն և հետախուզական խմբեր, որոնք գտնվում էին տարածքում։ Նրանք այստեղ էին։ Չմտածեք, թե նրանք անպատրաստ էին եկել։ Ցանց կար, շատ պահեր էին մշակվել։ Բայց ես շնորհակալ եմ նախագահի պահակախմբին, պետական ​​անվտանգության վարչությանը, որը պահել և պահում է կառավարությունը, և մեր բոլոր զինվորականներին։

Դանիլովն ասել է, որ Ուկրաինայում խամաճիկ կառավարությունը պետք է գլխավորեին «մեծ ուսադիրներով մարդիկ»։ Նա այս մարդկանց անունները չի նշել, սակայն հայտարարել է, որ նրանք ոչ Վիկտոր Մեդվեդչուկն են, ոչ Վիկտոր Յանուկովիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular