ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մոսկվա» հրթիռային հածանավը խորտակվել է. ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական «Մոսկվա» հրթիռային հածանավը խորտակվել է բուքսիրով քաշելու ժամանակ փոթորկի պայմաններում: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է Life.ru-ն։

«Մոսկվա հածանավը դեպի նշանակման նավահանգիստ բուքսիրով քաշելու ժամանակ նավը կորցրել է կայունությունը՝ զինամթերքի պայթյունից կրակի ժամանակ ստացված կորպուսի վնասման պատճառով: Ծովի փոթորկի պայմաններում նավը խորտակվել է», - ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։ 

Պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ հայտարարված տեղեկությունը, որ հածանավի անձնակազմը տարհանվել է։ 

«Մոսկվա» հրթիռային հածանավի՝ ՌԴ Սևծովյան նավատորմի ֆլագմանի վրա ապրիլի 13-ի երեկոյան հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները հայտարարել են, որ հածանավը խոցվել է ուկրաինական արտադրության «Նեպտուն» երկու հրթիռներով։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հածանավի վրա հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զինամթերքը սկսել է պայթել։ Հրդեհման պատճառը ՊՆ-ն չի նշել՝ ընդգծելով միայն, որ այն «պարզվում է»։

Meduza-ի հաղորդմամբ` հածանավի խնդիրներից մեկը հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունն է՝ ի շահ նավատորմի բոլոր ուժերի։ Եթե հածանավը չհաջողվի փրկել, դա կլինի աշխարհի նավատորմների ամենախոշոր մարտական կորուստը 1982 թ-ից ի վեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular