ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակորդի գնդակից զոհված Կարենը ընտանիքի կերակրող ձեռքն էր. հայրը զոհվել էր Արցախյան պատերազմում. Նոր մանրամասներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Armtimes.com-ը գրում է.

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով հունվարի 22-ին զոհված Կարեն Ուլուբաբյանը ԼՂՀ Մարտունի քաղաքից էր: Նա ընտանիքի ավագ որդին էր՝ 22 տարեկան, իրենից բացի ուներ 2 եղբայր եւ 2 քույր:

Կայքի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Կարենի ընտանիքն ապրում է ծայրահեղ կարիքավորության մեջ, հայրը զոհվել է Արցախյան պատերազմում:

«Ընտանիքը սոցիալական դժվարություններ ունի, միայն մայրն է աշխատում, հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Նրան օգնում էր նաեւ պայմանագրային աշխատող որդին՝ Կարենը: Նա դիպուկահար էր: Ժամկետային զինծառայության ընթացքում այնքան սխրանքներ էր գործել եւ խրախուսանքների արժանացել, որ կրկին վերադարձել էր Զինված ուժեր»,- պատմեց Մհեր Խաչատրյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular