ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կուժեղացնի հրթիռային հարվածները Կիևի վրա. ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանն իր տարածքում Ուկրաինայի անվտանգության ուժերի սադրանքներին կպատասխանի նոր հրթիռային հարվածներով՝ թիրախավորելով Կիևը, հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից:

«Կիևում թիրախների դեմ հրթիռային հարվածների քանակն ու մասշտաբը կավելանան՝ ի պատասխան Կիևի ազգայնական վարչակարգի՝ Ռուսաստանի տարածքում ահաբեկչական բնույթի ցանկացած հարձակումների կամ դիվերսիայի»,- ասել է նա։

Նշվում է, որ այս գիշեր «Կալիբր» ծովային հրթիռը հարվածել է Ուկրաինայի մայրաքաղաքի ծայրամասում գտնվող  մեքենաշինական գործարանին։ Հարվածի հետևանքով ոչնչացվել են զենիթահրթիռային համակարգերի արտադրության և վերանորոգման խանութները։ Ընդհանուր առմամբ տարբեր շրջաններում 13 ռազմական օբյեկտ է խոցվել։

_____

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular