ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Յուվենտուսը» պայմանագիր է առաջարկել Լուկա Մոդրիչին

ՍՊՈՐՏ

Թուրինի «Յուվենտուսը» պայմանագիր է առաջարկել Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, հաղորդում է Goal.com-ը։ 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ կավարտվի հունիսին։ Իտալական ակումբը Լուկա Մոդրիչին առաջարկում է երկու տարվա համագործակցություն։ «Ռեալը» շուտով կսկսի բանացկություններ ֆուտբոլիստի հետ՝ առաջարկելով երկարաձգել պայմանագիրը մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

2012-ին Լոնդոնի «Տոտենհեմից» «Ռեալ» տեղափոխված Մոդրիչը դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular