ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշնակահար Էլեն Խաչիկյանը միջազգային մրցույթում արժանացել է Absolute Prize մրցանակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Դաշնակահար Էլեն Խաչիկյանը, որը նաև «Մեկնարկ» նպատակային ծրագրի անդամ է, մասնակցելով Իտալիայում կայացած AMIGDALA միջազգային երաժշտական 9-րդ մրցույթին՝ արժանացել է առաջին՝ Absolute Prize մրցանակին՝ հավաքելով 100 միավոր՝ հնարավոր 100-ից։

Մրցույթին մասնակցել է 364 երաժիշտ՝ 34 երկրից։ Ժյուրիի կազմում ընդգրկված մասնագետներն են եղել Ֆրանչեսկո Զապալան (Իտալիա), Ջին Հա Փարքը (ԱՄՆ), Յուշիա Շիբատան (Ճապոնիա), Նունզիատա Բոնակորսին (Իտալիա), Ռեն Յանը (Չինաստան), Անտոնիո Սոթիլը (Ֆրանսիա), Էնթոնի Թամը (Կանադա)։

Էլեն Խաչիկյանի ելույթն արժանացել է ժյուրիի գնահատանք-խոսքին: Դաշնակահարի մասին ժյուրին ասել է. «Նա ցուցաբերեց դաշնամուրային փայլուն տեխնիկա՝ չմոռանալով ներկայացնել նաև իր ձայնային և ոճային բազմերանգությունը»։

«Մեկնարկ» նպատակային ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular