ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի սանձազերծումը տեղի է ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի անմիջական ակտիվ մասնակցությամբ. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, որին հետևեց նախագահի գրասենյակի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից հրապարակված փաստաթուղթը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ որպես անձ, ով երկար տարիներ ուսումնասիրում է արցախյան հիմնահարցի լուծման հետ կապված բանակցային գործընթացի մանրամասները, հրապարակված փաստաթուղթն իր համար նորություն չէր.

«Բանակցային գործընթացը տեղի է ունեցել հիմնականում փաթեթային տարբերակով և այստեղ ամենակարևոր թեզը, որը Նիկոլ Փաշինյանը փորձ է կատարում հանրությանը համոզել, այն է, որ պատերազմը լիներ-չլիներ, մենք զիջելու էինք այն, ինչ զիջեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտով: Սա բացարձակ սուտ է, որովհետև մենք երբևիցե չպետք է զիջեինք ո՛չ Շուշին՝ իր շրջանի բազմաթիվ գյուղերով, ո՛չ Հադրութի ամբողջ շրջանը՝ Հադրութ քաղաքով, ո՛չ Մարտակերտի, Մարտունու որոշ մասը, Ասկերանի շրջանի որոշ բնակավայրեր, այսքան չէինք նեղացնելու Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը: Այս ամենը մենք չէինք կորցնելու «5+2» սկզբունքի դեպքում: Հայաստանի Հանրապետությունը մշտապես առաջնորդվել է տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքով, որը լիովին տապալվել է Նիկոլի և նրա թիմի կողմից»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Համբարյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ստել և կեղծել՝ բանակցային գործընթացի վերաբերյալ տեսակետներ հայտնելով, դա ոչ մեկի համար նորություն չէ.

«Այն հանգամանքը, որ ինքն իշխանության գալուց հետո հայտարարեց,  որ բանակցային գործընթացն սկսում է իր սեփական կետից, սակայն կապիտուլացիոն խայտառակ պատերազմից հետո փորձեց ամբողջ պատասխանատվությունը բարդել նախկինների վրա, ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի մակարդակը նաև: Այս անձնավորությունը բացարձակ զուրկ է սեփական քայլերի համար պատասխանատվություն կրելուց և փորձում է իր իսկ սխալների պատճառով տեղի ունեցած աղետները բարդել սրա-նրա վրա: Պատերազմի սանձազերծումը տեղի է ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի անմիջական ակտիվ մասնակցությամբ և դրա պատճառը եղել է իր այն հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է և վերջ՝ հասկացնելով միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին, որ  ոչինչ չունի բանակցելու Արցախի վերաբերյալ: Դա ուղղակիորեն լեգիտիմացրեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular