Պատմության այս օրը (ապրիլի 16)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Ոստիկանության աշխատողի օր, Բուլղարիա՝ Առաջին սահմանադրության օր, Դանիա՝ Մարգարետ թագուհու ծննդյան օր, ԱՄՆ-ի Մեն և Մասաչուսեթս նահանգներ՝ Հայրենասերի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1844 – ծնվել է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը, որը զբաղվել և օժանդակել է Հայկական հարցին։
1958-վախճանվել է երգահան Վաղարշակ Սրվանձտյանը։
- ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը։
1990- ԱՄՆ-ում «բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարել է իր առաջին էվթանազիան։
1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը անընդհատ և համառ հարձակումների շնորհիվ գրավել է Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր։ ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 2000 զիվոր /600 սպանված/ հայկական բանակին են անցել ադրբեջանական բանակի 28 միավոր զրահատեխնիկա, այդ թվում 8 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա և 15 զրահամեքենա։
1993-վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:
2001- ընդունվում է «Ոստիկանության մասին» օրենքը։
2003-Սահմանադրական դատարանը որոշ վերապահումներով մերժել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի 2003 թվականի մարտի 5-ին անց կացված նախագահի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին դիմումը:
2004- Մատենադարի մոտ տեղի է ունեցել հայաստանյան ընդդիմության հերթական հանրահավաքը՝ առաջինը ապրիլի 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ցուցարարներին դաժան բռնությունները ցրելուց հետո:
2006-հայազգի փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը և Վարդգես Եղիայանը հայց են ներկայացրել ընդդեմ «Դոյչե բանկ» և «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների՝ պահանջելով վերադարձնել Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները:
2008-եթերազրկվել է Գյումրիում գործող ԳԱԼԱ հեռուստակայանը:
- Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարար:
2012- Մաշտոցի պուրակում կրպակները ապամոնտաժելու դեմ պայքարող ակտիվիստներին, որոնց շարքերում նաև կանայք են եղել, ոստիկանները հրելով, ձեռքերը ոլորելով, գետնին ընկած քարշ տալով դուրս են բերվել կրպակներից:
2012-վախճանվել է քանդակների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանը;
2016-Ազգային ժողովում 4+4+4 ձևաչափով բանակցություններն ավարտվել են առանց փոխհամաձայնության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը հայտարարել են, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի կայացել:
2018-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած մի քանի ուսանողները փակել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքի հարակից ճանապարհներն ու խաչմերուկները: Առավոտվանից Շիրակի մարզպետարանի շենքն է հայտնվել շրջափակման մեջ: Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացել է Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարների հանրահավաք։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1705-Անգլիայի թագուհի Աննան ասպետ է ձեռնադրել գիտնական Իսահակ Նյուտոնին ։
1797-թագադրվել է ռուսական ցար Պավել 1-ինը։
1828-վախճանվել է իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան։
1862-ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիները գրավել են Նոր Օռլեանը։
1871-Բեռլինը դարձել է Գերմանիայի մայրաքաղաք։
1889-ծնվել է անգլիացի և ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Չարլի Չապլինը։
1906-ավարտվել է ստորջրյա մալուխի կառուցումը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։
1917-Ֆինլանդիայից Պետերբուրգի կայարան է ժամանել վտարանդի Վլադիմիր Լենինը։
1934-ԽՍՀՄ-ի Կենտրոնական Գործադիր Կոմիտեն հատուկ որոշումով սահմանել է Խորհրդային Միության Հերոս պատվավոր կոչումը։
1940-ծնվել է Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդը։
1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային Լ-3 ռազմանավի կողմից խորտակվել է գերմանական Գոյա տրանսպորտային նավը։ Արդյունքում ավելի քան 6 000 մարդ է զոհվել։
1992-գահընկեց է արվել Աֆղանստանի նախագահ Մուհամմեդ Նաջիբուլլան։
2007- ԱՄՆ-ի Վիրգինյան պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական ավանում կորեական ծագման 23–ամյա չորրորդ կուրսի ուսանող Չո Սին Խին կրակ է բացել մարդաշատ վայրում, որի արդյունում 32 անձ զոհվել է, իսկ 40-ը ստացել են հրազենային վիրավորում։
2014-Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափին խորտակվել է Սևոլ լաստանավը, որի արդյունքում 304 մարդ է զոհվել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը