ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին հայտնել է՝ ինչքան զոհ ունի Ուկրաինան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում են մոտ 2,5-3000, կա 10 000 վիրավոր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ըստ մեր ունեցած թվերի, կարծում ենք, որ կորցրել ենք 2,5-ից 3000 (զինծառայող)... , ունենք 10 000 վիրավոր, դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնա»,- ասել է նա CNN-ին հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է ուրբաթ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

ՌԴ ԳՇ պաշտոնական տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ սկսած ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհվել է ռուսական բանակի 1351, վիրավորվել 3825 զինծառայող։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական բանակի սպանված զինծառայողների թիվն անցնում է 20 000-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular