ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի վարչապետը և երկրի ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Վաշինգտոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եւ երկրի ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաները հաջորդ շաբաթ կայցելեն Վաշինգտոն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հանդիպումներին մասնակցելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Նրանց փոխանցմամբ՝ ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն եւ Կենտրոնական բանկի նախագահ Կիրիլ Շեւչենկոն երկկողմ հանդիպումներ կունենան G7-ի եւ այլ երկրների ֆինանսական պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ կմասնակցեն Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանին, որը կկազմակերպի Համաշխարհային բանկի կողմից:

Հինգշաբթի օրվա միջոցառումն Ուկրաինայի առանցքային պաշտոնյաների համար առաջադեմ տնտեսությունների մի շարք ֆինանսական պաշտոնյաների հետ դեմ առ դեմ հանդիպելու առաջին հնարավորությունը կդառնա:

Ակնկալվում է, որ ԱՄՀ-ն հաջորդ շաբաթ Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ անդամ երկրների, ինչպես նաեւ G7-ի եւ G20-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ժամանակ կնվազեցնի համաշխարհային աճի իր կանխատեսումը պատերազմի արդյունքում: 

Հինգշաբթի օրվա հանդիպումն ավելի շատ նման կլինի կլոր սեղանի, քան դոնորների համաժողովի, թեեւ ե՛ւ ԱՄՀ-ն, ե՛ւ Համաշխարհային բանկն առանձին հաշիվներ են ստեղծել նվիրատվությունների մշակման եւ փոխանցման համար, եւ ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կհայտարարվի լրացուցիչ ներդրումների մասին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular