ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անտերության մատնված «լոկոմոտիվ» ոլորտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է տևական ժամանակ է, կառավարությունում թափուր է ԲՏԱ նախարարի պաշտոնը, քանի որ Վահագն Խաչատուրյանի հրաժարականից հետո այս պաշտոնին դեռևս ոչ մեկի չեն նշանակել։ Այս հարցը պայմանավորված է նրանով, որ իշխանության թիմում, փաստացի, գրագետ մարդ չկա, ով կհամապատասխանի այդ պաշտոնին։ Ավելին, ոլորտից որոշակի պատկերացում ունեցողներն էլ հրաժարվում են որևէ կերպ կոնտակտի մեջ մտնել և ասոցացվել այս իշխանության հետ և պատասխանատվություն կիսել։ Դա նաև որոշակիորեն պայմանավորված է ֆինանսական ֆակտորով, քանի որ պրոֆեսիոնալ և ոլորտում կայացած մարդիկ բավական բարձր են վարձատրվում և այդքան էլ նպատակահարմար չէ մտնել կառավարության կաբինետ և ստանալ զուտ նախարարական աշխատավարձ։

Այդ մարդկանց չի մոտիվացնում անգամ որոշ օլիգարխների կողմից «սևով» կոմպենսացվող լրացուցիչ վարձատրությունները, որոնք իրականացվում են կառավարության ներկուլիսային հատվածում։ Այս իրավիճակը պայմանավորված է նաև Հակոբ Արշակյանի դառը փորձով, որը ժամանակին աշխատում էր IT ոլորտում և քիչ թե շատ պրոֆեսիոնալ էր համարվում և ուներ հեղինակություն ոլորտում, երբ դարձավ քաղաքական թիմի անդամ և նախարարի պաշտոն զբաղեցրեց, չնայած այդ նախարարությունն էլ զուտ ոլորտային էր, միանգամից շատ արագ վարկաբեկվեց, քանի որ պրոֆեսիոնալից դարձավ շարքային քաղաքական գործիք, հերթական իշխանական ուսապարկը, ով ներկայումս ոլորտի հետ որևէ առնչություն չունի, քանի որ հեղինակազրկված ու վարկաբեկված է։ Վերջում շեշտենք, որ այսօր, փաստացի, բարձիթողի վիճակում է մի ոլորտ, որը Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից իբր թե համարվում է տնտեսության «լոկոմոտիվ»-ը և իբրև ունի առանձին «պրախոդ» օրվա ղեկավարության կողմից։

Արման Պողոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular