ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ–ի Պետդեպարտամենտը Ադրբեջանին մեղադրում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Infoteka24.ru–ն գրում է, որ ԱՄՆ–ի Պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ հերթական զեկույցն ըստ երկրների։ Ադրբեջանի համար զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը եզրակացրել է, որ 2020 թվականի խորհրդարանական և 2018 թվականի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակող օրենսդրական դաշտում և քաղաքական միջավայրում, որը կանխել է իրական ընտրական մրցակցությունը։

Զեկույցում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական  սահմանին և այլ տարածքներում տեղի ունեցած պարբերական միջադեպերին, որոնք հանգեցրել են զոհերի և գերեվարման։

Պետքարտուղարությունը նշում է, որ եղել են տեղեկություններ, որ կառավարությունը կամ նրա գործակալները կամայական կամ անօրինական սպանություններ են կատարել: 2020 թվականի աշնանը ադրբեջանական և հայկական ուժերի միջև ինտենսիվ մարտերի ընթացքում ապօրինի սպանությունների մասին ողջ տարվա ընթացքում  հայտնի են դարձել հավաստի տեղեկություններ։ Ադրբեջանի և Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված բողոքները, որոնցում միմյանց մեղադրել են 2020 և 2016 թվականների ռազմական գործողությունների ժամանակ վայրագություններ կատարելու մեջ, դեռևս դատարանի որոշում չեն ստացել։ Կառավարությունը ճանաչել է 41 հայ ձերբակալվածների փաստը, սակայն կան պնդումներ, որոնք վիճարկում է Ադրբեջանի կառավարությունը, որ առնվազն 25 հայ զինծառայողներ անհետացել են Ադրբեջանի կողմից գերեվարվելուց հետո:

Ադրբեջանում մարդու իրավունքների այլ խախտումներն են.

- սպանություններ, խոշտանգումներ և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ գործողություններ

- ապօրինի կալանք

- քաղբանտարկյալներ

- քաղաքական դրդապատճառներով բռնաճնշումներ երկրից դուրս գտնվող մարդկանց նկատմամբ

- դատական ​​իշխանության անկախության հետ կապված համատարած խնդիրներ

- կամայական միջամտություն գաղտնիության

- կոնֆլիկտի ընթացքում լուրջ խախտումներ, ներառյալ բռնի անհետացումները, խոշտանգումները և այլ ֆիզիկական բռնությունները

- ազատ արտահայտվելու և լրատվամիջոցների նկատմամբ լուրջ սահմանափակումներ, ներառյալ լրագրողների նկատմամբ բռնությունը, զրպարտության քրեականացումը և կասկածելի եկամուտների համար լրագրողների հետապնդումը և ազատազրկումը

- ինտերնետի ազատության լուրջ սահմանափակումներ, ներառյալ կայքերի արգելափակումները

- խաղաղ հավաքների իրավունքների փաստացի արգելք

- ազատ տեղաշարժի սահմանափակումներ

- քաղաքական մասնակցության խիստ սահմանափակումներ, համակարգային կոռուպցիա

- սեռական կողմնորոշման վրա հիմնված մարդկանց նկատմամբ ոստիկանության դաժանություն, արհմիությունների ազատության էական սահմանափակումներ

- մանկական աշխատանքի ամենավատ ձևերի առկայություն

Կառավարությունը չի հետապնդում և չի պատժում մարդու իրավունքների խախտումնեը և կոռուպցիոն գործողություններ կատարած պաշտոնյաների մեծ մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular