ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ համաձայնագրում փոփոխություն է կատարվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին։

Փաստաթուղթը, որը խորհրդարան է ներկայացրել անձամբ պետության ղեկավարը, շաբաթ օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը վավերացնում է 2007 թվականի հոկտեմբերի 6-ի ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ստորագրվել է Դուշանբեում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։
 
Նշվում է, որ արձանագրությունը սահմանում է «համակարգող պետություն» հասկացությունն ու նախատեսում, որ դրա հովանու ներքո ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր են ստեղծվում ՄԱԿ-ի` խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններում կիրառելու համար։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular