ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր բավականին կոշտ խոսակցություն է լինելու. Փաշինյանը կարող է Արցախի համար «պերսոնա նոն գրատա» ճանաչվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ երեկոյան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ժամանել է Երևան, որտեղ այսօր հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 1or.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանը Նիկոլի առջև դնելու է Արցախի  քաղաքական դաշտի պահանջը՝ հրաժարվել Արցախի հետ կապված իր առաջիկա պլաններից կամ գոնե ժամանակ ձգել, եթե միջազգային հանրության՝ նշաձող իջեցնելու պահանջների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններն իսկապես համապատասխանում են իրականությանը: Այսօր բավականին կոշտ խոսակցություն է լինելու, որովհետև Արցախում Փաշինյանից ամեն ինչ սպասում են: Մտավախություններ կան նույնիսկ, որ եթե Արցախը շատ կոշտ դիրք բռնի, Փաշինյանը կարող է «կտրել» նրանց տրամադրվող օգնությունը, որը դրոշակ դարձրած՝ ամեն անգամ մեջբերում է: Նշվում է, որ նման շանտաժի փորձեր արդեն եղել են:

Արցախում, ընդհանրապես, շատ վատ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, նրան ընկալում են արպես ադրբեջանաթուրքական ծրագրերն իրականացնող գործակալ: Ավելին՝ Արցախում շրջանակներ կան, որոնք առաջարկում են Փաշինյանի՝ նույն ոճով շարունակելու պարագայում հայտարարություն տարածել, որով վերջինս Արցախի համար «պերսոնա նոն գրատա» դառնա: Ընդ որում՝ «պերսոնա նոն գրատա» կարող են ճանաչվել նաև Փաշինյանի ադյուտանտները՝ Վիգեն Խաչատրյանը, Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլք: Սա արդեն բավականին լուրջ քայլ կլինի, քանի որ վերոնշյալ անձինք պատմության մեջ կմնան որպես Արցախի համար անցանկալի մարդիկ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular