ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինան եւ էներգետիկ ոլորտում համագործակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքը։ Այս մասին զրույցի արդյունքներով հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության անցկացման շուրջ իրավիճակի զարգացման տարբեր ասպեկտներ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ՌԴ ղեկավարը զրուցակցին տեղեկացրել է նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների ընթացքի մասին։ Բացի այդ, առաջնորդները դրական են գնահատել «Անթալիայում եւ Մոսկվայում ԱԳ նախարարների վերջին բանակցությունների արդյունքները»։

Իր հերթին Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ Ուկրաինայից Թուրքիայի քաղաքացիների տարհանման հարցում աջակցության համար։ «Զրույցում հատուկ ընդգծվել է մարդասիրական բաղադրիչը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երախտագիտությունն է հայտնել Ուկրաինայի տարածքից Թուրքիայի քաղաքացիների տարհանման, ինչպես նաեւ Ազովի ծովում ռուսական նավահանգիստներից թուրքական բեռներով նավերի անվտանգ ելքի հարցում օգնության համար»,- նշել են Կրեմլում։

Մամուլի ծառայությունը նաեւ հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը վճռական են Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը զարգացնելու հարցում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ «Մանրամասն քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման տրամադրվածություն է արտահայտվել»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցից հետո երկու երկրների նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular