ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը հայտարարել է, որ Կիևի հետ բանակցությունների դինամիկան այնքան էլ հաջող չէ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթացի դինամիկան այնքան էլ հաջող չէ, ուկրաինական կողմը հաճախ փոխում է արդեն համաձայնեցված հարցերի շուրջ իր դիրքորոշումները։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] բոլորովին վերջերս ասաց, որ այն ըստ պլանի է ընթանում։ Միաժամանակ, բանակցային գործընթացի շրջանակներում շարունակվում են փորձագիտական մակարդակով շփումները,- ասել է նա,- Ուզում եմ հիշեցնել նաեւ նախագահի խոսքերը, որ, ցավոք, ուկրաինական կողմն առանձնապես հետեւողականություն չի ցուցաբերում։ Համաձայնեցված կետերի շուրջ դիրքորոշումը հաճախ փոխվում է։ Բանակցային գործընթացում առաջընթացի դինամիկան այնքան էլ հաջող չէ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular