ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պարզապես անհրաժեշտ ենք համարում բողոքի ցանկացած գործողություն և զորակցում ենք դրանց. Գեղամ Մանուկյանն Ազատության հրապարակում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գտնվում է Ազատության հրապարակում և այլեւս չի պատրաստվում հեռանալ այնտեղից։ Նա նշեց, որ եկել է կրիտիկական պահը, և այլևս ելույթներ ունենալով, հոդվածներ ու ստատուսներ գրելով հնարավոր չէ երկիր պահել։

1or.am-ը զրուցել է ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ.

«Մեր դաշնակցական ընկերներով երեկ մինչև ուշ գիշեր Ազատության հրապարակում ենք եղել, ողջունում ենք բողոքի ցանկացած գործողություն և աջակցում ենք: Նպատակների մասին ոչինչ չեմ կարող ասել, այդ հարցին ավելի լավ պարոն Վանեցյանը կպատասխանի, մենք պարզապես անհրաժեշտ ենք համարում բողոքի ցանկացած գործողություն և զորակցում ենք դրանց»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ են սկսել:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular