ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ հանդիպմանը գնալու է Վիտալի Բալասանյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ երեկոյան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ժամանել է Երևան, որտեղ այսօր հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 1or.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանը Նիկոլի առջև դնելու է Արցախի  քաղաքական դաշտի պահանջը՝ հրաժարվել Արցախի հետ կապված իր առաջիկա պլաններից կամ գոնե ժամանակ ձգել, եթե միջազգային հանրության՝ նշաձող իջեցնելու պահանջների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններն իսկապես համապատասխանում են իրականությանը:

Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը Արայիկ Հարությունյանը գնալու է Վիտալի Բալասանյանի հետ, ինչից կարելի է ենթադրել, որ Փաշինյանի համար հանդիպումն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ բավականին կոշտ է լինելու: 

Հավելենք, որ Արցախում, ընդհանրապես, շատ վատ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, նրան ընկալում են որպես ադրբեջանաթուրքական ծրագրերն իրականացնող գործակալ: Ավելին՝ Արցախում շրջանակներ կան, որոնք առաջարկում են Փաշինյանի՝ նույն ոճով շարունակելու պարագայում հայտարարություն տարածել, որով վերջինս Արցախի համար «պերսոնա նոն գրատա» դառնա: Ընդ որում՝ «պերսոնա նոն գրատա» կարող են ճանաչվել նաև Փաշինյանի ադյուտանտները՝ Վիգեն Խաչատրյանը, Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլք: Սա արդեն բավականին լուրջ քայլ կլինի, քանի որ վերոնշյալ անձինք պատմության մեջ կմնան որպես Արցախի համար անցանկալի մարդիկ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular