ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վան Դեյք. Գործնականում անիրագործելի է Անգլիայում 4 տիտղոս նվաճելը

ՍՊՈՐՏ

Անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը խոսել է այս մրցաշրջանում 4 տիտղոս նվաճելու հնարավորությունների մասին:

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը նվաճել է Անգլիական լիգայի գավաթը եւ շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում, իսկ Պրեմիեր լիգայում 1 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»:

«Ոչ մի թիմ Անգլիայում մեկ մրցաշրջանում 4 տիտղոս դեռ չի նվաճել: Պատճառն այն է, որ դա գործնականում անիրագործելի է:

4 կամ 3 տիտղոս նվաճելու մասին բոլոր խոսակցությունները դրսից են եւ միայն լրացուցիչ ճնշում կարող են լինել մեր թիմի համար:

Բոլորն էլ երազում են հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում են: Վերջում կտեսնենք, թե ինչի հասանք: Ամեն ինչ էլ կարող է պատահել»,- Վան Դեյքի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի ապրիլի 19-ին՝ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրից տեղափոխված խաղում ընդունելով «Մանչեսթեր Յունայթեդին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular