ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Հայաստանը տանելու է դեպի կործանում. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պատրաստ են ցանկացած զիջման գնալ Ադրբեջանին և դրանով իսկ Հայաստանը տանել դեպի կործանում: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» (Հայաստան) փորձագիտական ​​ակումբի անդամ Արման Ղուկասյանը։

«Այսօր պաշտոնական Երևանը վարում է մի քաղաքականություն, որը հեռու է Հայաստանի համար ամենաշահավետը լինելուց։ Ասվածի վառ հաստատումն է Արցախի խորհրդարանի վերջին հայտարարությունը, որով դատապարտվել է Փաշինյանի քաղաքականությունը և Հայաստանի Ազգային ժողովում նրա արած հայտարարությունները։ Կարծես թե Հայաստանի իշխանությունները պատրաստ են ցանկացած զիջման գնալ Արցախի հարցում և ընդունել Բաքվի բոլոր պահանջները։ Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը մեր երկիրը տանելու է դեպի կործանում, և մենք արդեն համակարգված շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն իր ուղերձում «աղետաբեր» էր անվանել Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը և պահանջել հրաժարվել դրանից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular