ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ելքը պետք է գտնել, քանի դեռ բոլորը չեն մահացել. Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և փոխզիջում գտնել։ Այս մասին հայտնում է The Hill-ը։

«Իմաստ չունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան չնստեն և ինչ-որ համաձայնագիր չմշակեն։ Եթե նրանք դա շուտ չանեն, ոչինչ չի մնա, բացի մահից, ավերածություններից և ջարդերից»,- ասել է Թրամփը:

Նրա կարծիքով՝ «այժմ պատերազմ է, որը երբեք չպետք է լիներ»։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը կարծում է, որ հակամարտությունից ելքը պետք է գտնել, քանի դեռ «բոլորը չեն մահացել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular