Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի առավոտյան ոսկու գինը ուղղիչ կերպով նվազում է՝ մեկ օր առաջ մեկ տրոյական ունցիայի դիմաց 2 հազար դոլարի նշագիծը հաղթահարելուց հետո, վկայում են աճուրդների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 9.4 դոլարով կամ 0.47 տոկոսով՝ մինչեւ 1977.1 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.61 տոկոսով՝ մինչեւ 25.988 դոլար ունցիայի դիմաց: