Դոլարը, եվրոն ու ռուբլին արժեզրկվել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է 470.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.52 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 508.07 դրամ (նվազել է 1.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.93 դրամ (նվազել է 1.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.96 դրամ (նվազել է 0.01 դրամով):