ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը՝ Մոսկվայում այսօր ստորագրվելիք փաստաթղթերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ:

1or.am-ը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե ի՞նչ փաստաթղթերի մասին կարող է լինել խոսքը.

«Այս պահին միայն այդ հայտարարության մասին ենք տեղյակ, պետք է ուղղակի սպասել, բայց միանշանակ խոսքը հայ-ռուսական փաստաթղթերի մասին է:

Ես կարծում եմ, որ հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու փորձեր կարվեն: Անուղղակիորեն կարող են հավելյալ պարտավորություններ դրվել հայկական կողմի վրա, որոնք կսահմանափակեն մեր հնարավորությունները արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, դրա ռիսկն ամեն դեպքում կա: Որովհետև մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի շահը հենց կայանում է նրանում, որ Հայաստանին կաշկանդված վիճակում պահի, որ ռուսական պլաններն ավելի դյուրին իրականացվեն»:

Անդրադառնալով երեկ կայացած Փաշինյան-Հարությունյան հանդիպմանը՝ քաղաքագետը նշեց.

«Բոլոր դեպքերում հանդիպման անհրաժեշտությունը եղել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որ, այսպես ասած, երկուսի խոսքն էլ մեկ լինի տարբեր հարցերում: Կարծում եմ՝ դա օգտակար հանդիպում էր, իսկ մանրամասներին, բնականաբար, չենք կարող տեղյակ լինել: Կարելի է ենթադրել, որ խոսք է գնացել միջազգային հարաբերությունների ներկայիս համատեքստում մեր շահերը լավագույնս սպասարկելուն ուղղված ջանքերի համադրման մասին»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular