ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է լինի վերկուսակցական բնույթի համախմբում՝ կուսակցական նկատառումները, շահերը մի կողմ դրած. Մենուա Սողոմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօրվանից «5165» կուսակցությունը ժամանակավորապես  դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու,  Արցախը փրկելու և Հայաստանը այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ Այս մասին Ազատության հրապարակում  իր ելույթում հայտարարեց «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը։

1or.am-ը «5165» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե ինչու է հատկապես այս փուլում շարժումը կուսակցական գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու որոշում կայացրել.

«Մենք հայտարարեցինք, որ կուսակցական գործունեությունը ժամանակավորապես դադարեցնում ենք, քանի դրանով ուզում ենք ուղերձ տալ, որ պետք է լինի վերկուսակցական բնույթի համախմբում՝ կուսակցական նկատառումները, շահերը մի կողմ դրած: Մեր նպատակն է իրազեկման, բողոքի ակցիաների միջոցով մարդկանց, ովքեր համաձայն են այն օրակարգին, որ այս իշխանությունները պետք է հեռացվեն, որովհետև նրանց քաղաքականությունը տանում է Արցախը Ադրբեջանի մաս դարձնելուն, ներգրավել մեր շարքերը և ապահովել մարդկանց այնպիսի քանակություն, որ կարողանանք անցնցում հեռացնել այս իշխանություններին»:

Սողոմոնյանի խոսքով՝ պետք է ձևավորվի ազգային համերաշխության ժամանակավոր կառավարություն.

«Ամենացանկալի տարբերակը կլինի, որ Ազգային ժողովում համապատասխան հավասարակշռությունը կխախտվի, իշխող քաղաքական կուսակցությունից մարդիկ կմիանան ընդդիմությանը և գործադիր իշխանությունը պաշտոնանկ կարվի, որից հետո, ինչպես հայտարարել ենք մենք, կարծում ենք, որ պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը սահմանափակ թվով խնդիրներ կլուծի՝ առաջին հերթին կապված անվտանգության, երկրի պաշպանունակությունը բարձացնելու, բանակը վերակազմավորելու, զինված ուժերի ղեկավարությունը նորմալ վճակի բերելու, դաշնակից, գործընկեր պետությունների հետ ճիշտ դիվանագիտական հարաբերություններ տանելով՝ արտաքին սպառնալիքները չեզքոացնելու, սոցիալական արդարությունը, տնտեսական ազատությունը երաշխավորելու և, ի վերջո, խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ուղղություններով»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular