ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, այն ներառում է երկու երկրների գործունեության բոլոր կարևոր ոլորտները։ Այս մասին երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս այցը ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական նշանակություն ունի, որը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Մենք անընդհատ կապի մեջ ենք, շատ հաճախ ենք հանդիպում, ունենում ենք հեռախոսազրույցներ: Երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է՝ սկսած տնտեսությունից, վերջացրած մշակութային, ռազմատեխնիկական համագործակցությամբ»,- ասաց նա։

Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում:

Փաշինյանն ընդգծել է ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular