ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն և ՌԴ-ն տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Փաստաթղթի համաձայն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները լինելու են այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տվյալների փոխանակման բացահայտումը և կանխարգելումը»,- ասված է հաղորդագրությունում։

Համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular