ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ուրուգվայ՝ 33-ի արշավախմբի օր, Չինաստան՝ Չինարենի օր, Ռուսաստան՝ Դոնորի ազգային օր, Վենեսուելա՝ Անկախություն օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1820 –ծնվել է բանասեր, տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ Ճանիկ Արամյանը, որը ստեղծել է Արամյան տպատառատեսակը:

1884-ծնվել է բանաստեղծ Դանիել Վարուժանը։

1937 –ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Սեյրան Խաթլամաջյանը։

1952-վախճանվել է բանաստեղծ Անդրանիկ Թերզյանը։

1964-ծնվել է հայկական ծագումով անգլիացի դերասան, կինոռեժիսոր Էնդի Սերքիսը։

1979 – վախճանվել է քանդակագործ Սամվել Մանասյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ։

1994- Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների Տաշքենդում 1992 թվականին ստորագրած ԱՊՀ երկրների կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը ուժի մեջ է մտել։

1998-վարչապետ Արմեն Դարբինյանը ներկայացրել է կառավարության նոր կազմը և այն շարժառիթներն ու պատճառները, որոնցով ինքն առաջնորդվել է նախարարներ նշանակելիս։

2004- Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը հանդիպումներ է ունեցել «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի և «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:

2006- Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ «Եվրատեսիլ-2006»-ին կմասնակցի Անդրեն։

2007-Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը:         

 -Լեռնային Ղարաբաղում սկսվել է նախագահության թեկնածուների առաջադրումը:

2011-Երևանում առավոտից նկատվել է փոշու ծանր ամպ, հայտարարվել է, որ դա կապված է հարավային քամիների հետ եկած ավազափոշու հետ և այն որևէ աղետի հետևանք չի եղել:

- վախճանվել է հայտնի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը։

2012-սկսվել է Գրողների համահայկական 6-րդ համաժողովը։

2015-հայաշատ Սոչիում քաղաքային իշխանությունների որոշմամբ, փողոցներից հեռացվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր պաստառները։

2018-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքում անդրադարձել է իշխանական ճամբարից հնչեցված երկխոսության կոչերին: Ըստ նրա՝ ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը երկխոսության կոչ է անում, քաղաքական դիակի հետ չեն երկխոսում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1653-Օլիվեր Կրոմվելը ցրել է Անգլիայի խորհրդարանը։

1656-Ռուսաստանում շրջանառության մեջ են դրել պղնձադրամներ արծաթադրամների փոխարեն։

1770-Ջեյմս Կուկը հայտնագործել է Նոր Հարավային Ուելսը՝ Հարավ-Արևելյան Ավստրալիան։

-ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վրացական Իրակլի 2-րդ թագավորը ջախջախել է թուրքերին Ասպինդզեի ճակատամարտում։

1792-Ֆրանսիան պատերազմ է հայտարարել Հունգարիային և Բոգեմային։

1808-ծնվել է Նապոլեոն 2-րդ` Ֆրանսիայի կայսրը։

1809-Աբենսբերգի մոտ ավստրիական զորքերը պարտություն են կրել Նապոլեոնի բանակից։

1832-պետերբուրգցի մանկաբարձ Անդրեյ Վոլֆը իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը Ռուսաստանում, նա իր արյունը փոխներարկել է իր հղի կնոջը։

1841-լույս է տեսել ամերիկացի գրող Էդգար Ալան Պոի «Սպանություն Մորգ փողոցում» առաջին դետեկտիվ պատմվածքը:

1889-ծնվել է Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերը։

1902-Մարիա և Պիեռ Կյուրիները ստացել են մաքուր ռադիում։

1910-Հալլեյի գիսավորը մաքսիմում մոտեցել է Երկիր մոլորակին։

1922-Վրացական ԽՍՀ-ի կազմում ստեղծվել է Հարավ-Օսական ինքնավար մարզը։

1924-ընդունվել է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությունը։

1934-ԽՍՀՄ-ում առաջին անգամ Խորհրդային Միության Հերոսի կոչումներ են շնորհվել Չելյուսկին շոգենավի անձնակազմին փրկած յոթ օդաչուներին։

1940-ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին էլեկտրոնային մանրադիտակը։

1942- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է մոսկովյան ճակատամարտը։

1950-ծնվել է ռուս քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը։

1958-ծնվել է խորհրդային հոկեյիստ, քաղաքական գործիչ Վյաչեսլավ Ֆետիսովը։

1985-վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, երկրաշարժերի Ռիխտերի սանդղակի ստեղծող Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը։

1992-վախճանվել է բրիտանացի կատակերգակ Բեննի Հիլլը։

1998-Intel ընկերությունը ներկայացրել է Pentuim II Xeon պրոցեսորը։

2001-Չինաստանը պաշտոնապես հոմոսեքսուալիզմը դասել է հոգեկան հիվանդությունների շարքը։

2010-ԱՄՆ-ի ափերի մոտ գտնվող Մեքսիկական ծոցում գտնվող Deepwater Horizon նավթային պլատֆորմայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացել է տեխնոգեն աղետ։

2020-վախճանվել է նկարազարդող, կինոռեժիսոր և մուլտիպլիկատոր, «Թոմ և Ջերրի»-ի ստեղծող Ջին Դեյչը:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular