ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն Ֆինլանդիային և Շվեդիային նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը Շվեդիային և Ֆինլանդիային տվել է բոլոր նախազգուշացումները ՆԱՏՕ-ին նրանց հնարավոր անդամակցության հետևանքների մասին, չորեքշաբթի «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Բրյուսելը, Միացյալ Նահանգների հովանու ներքո, երկար ժամանակ ներքաշել է Շվեդիային և Ֆինլանդիային իրենց կառույցների մեջ, տարբեր հիբրիդային միջոցներ են ձեռնարկվել զորավարժությունների կամ վարժանքների անվան տակ՝ նրանց իրականում ներգրավելու համար: Մենք մեր բոլոր զգուշացումներն արել ենք՝ թե՛ հրապարակային, թե՛ երկկողմանի ուղիներով։ Նրանք գիտեն այդ մասին, ուստի զարմանալու ոչինչ չկա։ Նրանք տեղեկացված են ամեն ինչի մասին, թե դա ինչի կհանգեցնի», - ասել է Զախարովան։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են հույս դնել ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով անդամակցելու վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular