ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում նոր Ղարաբաղյան շարժում է սկսվում՝ 88-ի միտինգների ոճով. ռուսների մատն է խառը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում Արցախում համընդհանուր կոնսոլիդացիոն պրոցեսներ են ընթանում: Ըստ էության, բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերը համախմբվել են ԱՀ Ազգային ժողովի հականիկոլական գաղափարների շուրջ: Կարելի է ասել՝ Արցախում նոր Ղարաբաղյան շարժում է սկսվում, և անընդհատ ճնշումներ են գործադրվում Նիկոլ Փաշինյանի վրա: Իհարկե, Փաշինյանը հասկանում է, որ այստեղ այնուամենայնիվ ռուսների մատն է խառը:

Այս պրոցեսը շարունակական է, 1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ շատ շուտով նաև հասարակական սեկտորը կմիանա շարժմանը: Ընդհանուր հայտարարություն կլինի, որ իրենք դեմ են Նիկոլի՝ նշաձող իջեցնելու քաղաքականությանը, և չի բացառվում, որ մոտ ժամանակներս արդեն Ստեփանակերտում զանգվածային ակցիաների տեսքով  կլինեն բողոքները՝ 88-ի միտինգների ոճով: Կլինեն համաարցախյան մեծ միտինգներ, որոնց ժամանակ հայտարարություններ կհնչեն, որոշումներ կընդունվեն, հնարավոր է նույնիսկ դիմեն ՀՀ ԱԺ-ին՝ համապատասխան ռեզոլուցիա ընդունելու պահանջով, որով կարգելվի, որ Նիկոլ Փաշինյանը կարող է Արցախի անունից հանդես գալ և տանել նշաձողն իջեցնելու քաղաքական գիծը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular