ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի այցը լինելու է հերթական հերթապահ այց. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Մոսկվայում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

Նիկոլ Փաշինյանը մոսկովյան բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Երևան՝ կապված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի երկրորդ կեսին կայանալիք նստաշրջանի հետ, հրավերն ընդունվել է։

Արդեն կայացած հանդիպման և սպասվելիք այցի շուրջ 1or.am-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է.

«Պուտինի այցը լինելու է հերթական հերթապահ այց, չեմ կարծում, որ ՌԴ նախագահն այստեղ ինչ-որ անելիքներ ունի, որ կարիք լինի այցի: Ինչ վերաբերում է մեր ակնկալիքներին, դրանք, կարծում եմ, պարզ են՝ Արցախում հայերի ապրելու իրավունքի պահպանում, արցախցիների անվտանգություն: Այսօր մեր առաջնային ակնկալինքների Ռուսաստանից սրանք են՝ հաշվի առնելով, որ հենց Ռուսաստանն է կենկրետ Արցախում պահպանում այդ անվտանգությունը»:

Մեր նկատառմանը, թե երեկ այդ հարցերի վերաբերյալ կարծես թե քննարկում չի եղել, քաղաքագետն արձագանքեց.

«Այդ հարցերը քննարկվել են, նույնիսկ համատեղ հայտարարության մեջ նշվում է խաղաղապահների դերը, որն ընդգծել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով որ կան խնդիրներ, որոնք լուծման ենթակա են՝ իմ կարծիքով նկատի ունենալով Փառուխի և Քարագլխի դեպքերը»:

Անդրադառնալով փոխայցերի արդյունքում տարածաշրջանում հնարավոր գլոբալ փոփոխություններին՝ քաղաքագետը նշեց.

«Տարածաշրջանում գլոբալ փոփոխություններ արդեն տեղի են ունենում՝ Ուկրաինայից հետո և Ուկրաինայով պայմանավորված: Մենք տեսնում ենք Արևմուտքի շատ մեծ ակտիվիզացիա մեր տարածաշրջանում, տեսնում ենք հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման երկու զուգահեռ պրոցեսներ՝ մեկը Արևմուտքի մոդերացիայի տակ, մյուսը՝ ռուսական: Մենք տեսնում ենք Արմուտքի աշխարհաքաղաքական շարժը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու ուղղությամբ: Ռուսաստանը փորձում է ամեն կերպ դիմադրել, և կարծում եմ՝ Փաշինյանի այցի հիմնական մասը նվիրված է եղել հենց դրան. Ռուսաստանը փորձում է երաշխիքներ ստանալ, որ Հայաստանը երես չի թեքի իրենից և չի գնա Արևմուտքի պլանով՝ Մինսկի երկու համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջարկների ուղղությամբ և հաշվի կառնի նաև Ռուսաստանի առաջարկները»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular