ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող ՌԴ հատուկ ներկայացուցչի խնդիրներից է խաղաղության պայմանագրի շուրջ կողմերին աջակցելը․ Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի գլխավոր խնդիրներից է խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում  հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցելը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, թե Խովաևն արդեն օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, առաջիկայում այցելելու է նաև Բաքու։

«Երկխոսության հիմքը Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների հաստատման համար Ադրբեջանի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքներն են, և Երևանի կառուցողական արձագանքն այդ առաջարկություններին»,– ասել է նա:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների մշակման անփոխարինելի փորձի վրա, որոնք թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունը տարածաշրջանում և բացել հումանիտար խնդիրների համալիր լուծման իրական հեռանկարները` տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնում, հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular