ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բրազիլիա՝ Տիրադենտեսի օր, Իտալիա՝ Հռոմի հիմնադրման օր, Քենիա՝ Ծառատնկման օր, ԱՄՆ-ի Տեխաս նահանգ՝ Սան-Խասինգոյի օր, Ռուսաստան՝ Տեղական ինքնակառավարման աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866 –ծնվել է մանկավարժ, թարգմանիչ, լրագրող Ջալալ Տեր-Գրիգորյանը։

1882 –վախճանվել է հայազգի ռումին փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ Վասիլե Կոնտան։

1894 –ծնվել է դերասան, ռեժիսոր Յուրի Իլյայի Յուրովսկին (Սարուխանով, Սարուխանյան)։

1941 –ծնվել է գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը։

1948 –ծնվել է գեղանկարիչ Վալմարը։

1965 – ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, որը Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

1969 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լրագրող Ցական Շողենցը։

1994– վախճանվել է հայազգի նշանավոր կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լաոսի հետ։

2005-ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն ընդունել է ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և պատժման կոնվենցիային վերաբերող բանաձև, որը հեղինակվել և ներկայացվել է Հայաստանի կողմից:

2006-Արգենտինայի խորհրդարանը բավարարվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ, թեև շրջանառվել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները դպրոցական ծրագրերում ներառելու վերաբերյալ օրինագիծ:

2008- տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքի շնորհանդեսը:

2010- բացվել է Երևանի նոր ջերմաէլեկտրակայանը, որի շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 284 միլիոն դոլարի վարկով:

2015-Սերժ Թանգյանն ու Ջոն Դոլմայանը ժամանել են Հայաստան։ Այցի նպատակը եղել է Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագիրը կրող շրջագայության մաս կազմող բացօթյա համերգը Երևանի Հանրապետության հրապարակում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

2016-  Երևանում Օղակաձև զբոսայգում բացվել է Շանգալում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող։

2017-Երևանի տարբեր տոնավաճառների բազմաթիվ աշխատակիցներ առավոտից փակել են իրենց տաղավարները և բողոքի դուրս եկել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պնդում են, իրենց հանգիստ չեն թողնում, ստուգումներ են իրականացնում, պահանջում են ամբողջովին փաստաթղթավորել ապրանքաշրջանառությունը։

2018-«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից մեկը հանդիսացող Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է։

2020-Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել և Արցախի Հանրապետության նախագահ ընտրված հայտարարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին:

2021- Սյունիքի տարբեր համայնքների բնակիչներ իրենց մարզ այցելած վարչապետին դիմավորել են «սյունաց ողջույններով»՝ հայհոյանքներով, սուլոցներով և իրենց բնակավայրեր, հատկապես գերեզմանատներ չմտնելու պահանջներով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ. թ. ա. 753 – Ռոմուլոսը և Ռեմոսը հիմնադրել են Հռոմ քաղաքը։ Այդ օրը համարվում է Հռոմի հիմնադրման օրը։

1109 –վախճանվել է միջնադարյան կաթոլիկ աստվածաբան, սքոլաստիկական ուղղության հիմնադիրներից մեկը հանդիսացող  փիլիսոփա, Քենթերբերիի արքեպիսկոպոս Անսելմ Քենթրբերցին:

1142 –վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Պիեռ Աբելարը։

1519 —Մեքսիկայի մոտ ափ է իջել իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը։

1526– զորավար Բաբուրը, հաղթանակ տանելով Հնդկաստանում, հիմնադրել է Մեծ Մողոլների կայսրությունը:

1699 –վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Ժան Բատիստ Ռասին։

1729 –ծնվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։

1782 —թագավոր Բուդդխա Յոդֆա Չուլակոլը հիմնադրել է Սիամի նոր մայրաքաղաքը, որը եվրոպացիներին հայտնի է դարձել Հոնգկոնգ անունով։

1792- Ռիո-դե ժանեյրոյում պորտուգալացիները քառատել են Բրազիլիայի անկախության համար պայքարող Տիրադենտեսին։

1816 –ծնվել է անգլիացի վիպասան և բանաստեղծուհի Շառլոթ Բրոնտեն։

1828 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենը։

1863- Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլան Բաղդադի մոտակայքում գտնվող Ռիզվան այգում հռչակել է նոր համաշխարհային կրոնի ստեղծումը։

1898 —ԱՄՆ-ի բանակի կողմից Կուբայի շրջափակմամբ սկսվել է իսպանո-ամերիկյան պատերազմը։

1910– վախճանվել է ամերիկացի ճանաչված գրող, նաև ասույթների հեղինակ Մարկ Տվենը, ով հանդիսանում է «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերրի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը» և այլ գրքերի հեղինակը:

1913– ջուր է իջեցվել «Աքվիտանիա» շոգենավը: Դա միակ շոգենավն է, որը մասնակցել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին:

1915– ծնվել է մեքսիկացի ծագումով ամերիկյան դերասան Էնթոնի Քուինը։

1926– ծնվել է Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհի Եղիսաբեթ 2-րդը։

1944 —Ֆրանսիայում կանայք ստացել են ընտրական իրավունք:

1954– ԽՍՀՄ-ը անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

1960 – Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվել է Բրազիլիա քաղաք:

1989 —Պեկինի Տյանանմեն հրապարակում կապված չինական բարեփոխումների առաջնորդ Հու Յաոբանի մահվան հետ հավաքվել են մոտ 100 000 ուսանող։

1996 –սպանվել է չեչեն զինվորական և քաղաքական գործիչ, ինքնահռչակ Իչկերիա չեչենական հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևը։

2019-Շրի Լանկայում տեղի են ունեցել ահաբեկչությունների շարք։

- Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահ է ընտրվել Վլադիմիր Զելենսկին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular