ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ հիշեցրել են միլիարդավոր դոլարների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Topcor.ru-ն գրում է, որ Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրույցի թեման եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճը, հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ տնտեսական հարաբերությունների կարգավորումը։

Միշելի հետաքրքրությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նկատմամբ բացատրվում է նրանով, որ նա ներկա է եղել ամսվա սկզբին այդ երկրների նախագահների հանդիպմանը։ Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում Ալիևն ու Փաշինյանը կարողացել են պայմանավորվել պետությունների միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծման շուրջ, ինչպես նաև հանձնարարականներ են տվել արտգործնախարարներին խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Վերջին հարցի քննարկման ժամանակ Շառլ Միշելը Հայաստանի նախագահին հավաստիացրել է ԵՄ-ի ցանկությունը` իրականացնելու Արևելյան գործընկերության նախօրոք նախատեսված ծրագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն որպես ներդրումներ 2,6 մլրդ դոլար կհատկացնի  Հայաստանի տնտեսությանը։

Հատկանշական է, որ այդ գումարի հատկացման հարցը քննարկվել է Փաշինյանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախօրեին։ Շառլ Միշելը, դեռևս Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ բազմիցս հայտարարել է իր աջակցության մասին Կիևի իշխանություններին և կոչ արել ԵՄ-ին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինայի կառավարությանը։

Հնարավոր է, որ Եվրոպական խորհրդի նախագահն իր օգնության խոսքերում Փաշինյանին զգուշացրել է Ռուսաստանի Դաշնության հետ մերձեցումից զերծ մնալու անհրաժեշտության մասին։ Սակայն հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը և Ադրբեջանի հետ ռազմական առճակատման փաստացի վտանգը` Հայաստանի նախագահը ստիպված է շարունակել համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular