ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ են մի քանի ճկուն գործողություններ, և մի քանի օրերի ընթացքում կարելի կլինի ազատվել գործող իշխանություն կոչվող այս չարիքից. Զարուհի Փոստանջյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն քանի օր է՝ ընդդիմությունն ապակենտրոն ու ցանցային պայքար է սկսել Ազատության հրապարակում, ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ են անցկացնում:

Որքան էլ զարմանալի է, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այնքան էլ ակտիվ չէ ցույցերին և չի երևում Ազատության հրապարակում:

«Եթե դուք չեք նկատել ինձ Ազատության հրապարակում, դեռ չի նշանակում, որ ես այնտեղ չեմ: Ցերեկային ժամերին չեմ կարողանում հաճախ լինել Ազատության հրապարակում, որովհետև նաև փաստաբանական գործունեություն եմ ծավալում, այլ զբաղվածություններ ունեմ»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Փոստանջյանը:

Անդրադառնալով ընդդիմության կազմակերպած ցույցերից ունեցած ակնկալիքներին՝ Փոստանջյանը նշեց.

«Փոփոխություններ անպայման են լինելու ցույցերի արդյունքում, դրա համար անհրաժեշտ են մի քանի փոխկապակցված, իրար հաջորդող ճկուն գործողություններ, և մի քանի օրերի ընթացքում կարելի կլինի ազատվել գործող իշխանություն կոչվող այս չարիքից: Ես կարծում եմ, որ իշխող կուսակցություն չպետք է լինի, պետք է լինի համաձայնության կառավարություն, նախագահի ինստիտուտը նույնպես պետք է փոխվի: Այս ամենը, բնականաբար պետք է տեղի ունենա ազգային համերաշխության շնորհիվ: Այդ նոր կառավարությունը պետք է գործի ժամանակավոր և լուծում տա այն հրատապ խնդիրներին, որոնք մեր առջև դրված են, որպեսզի կարողանանք դիմակայել առկա մարտահրավերներին»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular