ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես շաբաթ օրվանից Ազատության հրապարակում եմ, մեզնից հետո եկավ Վանեցյանը, ու այդ ամեն ինչը վերագրեց իրեն. Սերոբ Գասպարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն Ազատության հրապարակում անժամկետ նստացույց է սկսել, որի պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հայտարարություններն են։

«Ես շաբաթ օրվանից Ազատության հրապարակում եմ, մեզնից հետո եկավ Վանեցյանը, ու այդ ամեն ինչը վերագրեց իրեն, իբր թե ինքն է առաջինը եկել այստեղ: Բայց ես չեմ կարծում, որ այդտեղ ընդդիմություն կա, ընդդիմությունը մենք ենք՝ ազգի զինվորներն, ովքեր պատերազմի դաշտում կորցրեցին ամեն ինչ՝ եղբայր, եղբորորդի, ընկերներ և այդ իշխանություն կոչվող չարիքի պատճառով շարունակում ենք կորցնել մինչև այսօր:

Մենք, որպես «Սև հովազներ», դուրս ենք եկել պայքարի, մեզ միացել են շատ տղաներ, ժողովուրդը շարունակում է գալ, հարցնել մեր որպիսությունը: Մարդիկ ուզում են հավատալ, որ մենք նրանց հավատն ենք վերականգնում Ազատության հրապարակում: Մարդիկ մոտենում են, խոսում ենք, ուզում են հասկանալ՝ մենք կեղծի՞ք ենք, թե՞ պրոյեկտ: Ես հայտարարում եմ, որ չկա մի մարդ, որի պրոյեկտը լինենք: Ուղիղ ասում եմ համայն հայությանը՝ ես Աստծո պրոյեկտն եմ, ուրիշ ոչ մեկի»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Սերոբ Գասպարյանը:

Խոսելով նստացույցի արդյունքում իրենց վերջնական նպատակի մասին՝ Գասպարյանը նշեց.

«Մեր նպատակը չարիքը Հայաստանից վերացնելն է, որովհետև այն աստիճանի է չարիքը մտել մարդկանց  մեջ, որ մի տան մեջ երկու եղբայր, երկու քույր, ընտանիքները բաժանված են կուռքեր պաշտելու: Իրենք իրենց համար ընտրել են կուռքեր, մի չորս կուռք կա Հայաստանում, նրանց համար երկու եղբայր, որ մի արգանդից են դուրս եկել, կռիվ են տալիս: Դա է չարիքը՝ սև ու սպիտակը, խավարի ուժերը պետք է վերանան Հայաստանից»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular