ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակության ակտիվացումը շատ կարևոր է, որպեսզի իշխանությանը թույլ չտան գնալ հայ ժողովրդի համար վտանգավոր որոշումների. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ զրուցել ենք Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի, ընդդիմության ցույցերի և հնարավոր իշխանափոխության մասին:

«Շատ բարդ է ասել, թե ընդդիմության ցույցերը որքանով արդյունավետ կլինեն իշխանափոխության հասնելու առումով, քանի  որ երեսուն տարվա մեջ նման տիպի հարցադրումներ միշտ հնչել են, բայց ամբողջական իշխանափոխության համար մի շարք հանգամանքներ են պետք: Այդ իմաստով ասել, թե ինչքանով է այս պահի դրությամբ իրավիճակն այդպիսին, ես կդժվարանամ:

Բնականաբար, ցույցերը միշտ զսպող դեր են կատարում, իրենց դերը կատարում են միշտ: Թե այս իրավիճակում ինչքանով կլուծվի խնդիրը, չենք կարող ասել, բայց ակնհայտ է, որ հասարակության ակտիվացումը շատ կարևոր է, որպեսզի իշխանությանը թույլ չտան գնալ հայ ժողովրդի համար վտանգավոր որոշումների»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Բոզոյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ քաղաքագետը նշեց.

«Փաշինյանը, փաստացի, առաջին գործիչն է Հայաստանի պատմության մեջ, ով նման հայտարարությամբ հանդես եկավ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է իջեցնել, փաստացի, ինքը նշեց, որ պետք է մտածել, որ Լեռնային Ղարաբաղը կարող է նաև լինել Ադրբեջանի կազմում: Նման տիպի հայտարարություն Հայաստանի ողջ պատմության մեջ չէր եղել: Հաշվի առնելով այսօրվա հասարակության ապատիան, շփոթված իրավիճակը՝ կարող եմ ասել, որ այնպիսի արձագանք, որը պետք է լիներ այս հայտարարությունից հետո, չտեսանք մենք: Այստեղ կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնց մասին արժի, որ մտածի մեր հասարակությունը»:

Մեր դիտարկմանը, թե պատշաճ արձագանքը կարծես նաև Արցախից է ուշանում, Բոզոյանն արձագանքեց.

«Արցախը, ըստ էության, արձագանքեց, որ մերժում է Փաշինյանի այս տարբերակը, ընդ որում՝ արձագանքը եղավ քաղաքական բոլոր շրջանակների կողմից, կարելի է ասել՝ իր ֆունկցիան կատարեց: Ինչ մնում է Հայաստանին, կարծում եմ, որ մեր հասարակությունը բոլորովին այլ իրավիճակի մեջ է, այստեղ շատ լուրջ խնդիր կա, որը քաղաքական ուժերի կողմից լուրջ աշխատանք է պահանջում»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular