ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2022 թվականին սրվելու են աղքատությունը և սովը. տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կշարունակի բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա, և գների հետագա դինամիկան կանխատեսել դեռևս հնարավոր չէ։

«Ուկրաինա ներխուժումը հանգեցրեց գազի և պարենային ապրանքների գների բարձրացմանն ամբողջ աշխարհում: Աշխարհում ցորենի երկու հիմնական ամբարներն են Ուկրաինան և Ռուսաստանը: Գնաճի աճը Պուտինի կողմից էներգակիրների գների բարձրացման հետևանք էր»,- ասել է նա:

Համաշխարհային գնաճի և հետագա զարգացումների մասին 1or.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ.

«Հաշվի առնելով այն, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտ չի ավարտվելու, ինչպես նաև այն հանգամանքը, որ Արևմտյան պատժամիջոցների պատերազմը հնարավոր է տևի տարիներ, դա մեծ ազդեցություն է թողնելու թե՛ մեր, թե՛ համաշխարհային տնտեսության, թե՛ հատկապես գնաճային ցուցանիշների վրա:

Տնտեսագետի խոսքով՝ այս տարի ունենալու ենք բավականին բարձր գնաճ, հատկապես պարնամթերքի դեպքում, որից հատկապես տուժելու են աղքատ երկրները, որոնք համաշխարհյային մրցակցության մեջ չեն կարողանալու բարձր գներով ապրանքներ գնել

«Նկատի ունենալով, որ Ռուսաստանը նաև հանդիսանում է էներգակիրներ արտահանող խոշորագույն երկրներից մեկը, հատկապես Եվրամիության երկրները կախվածություն ունեն ռուսական գազից, նավթից, ածուխից, ինչպես նաև պարարտանյութերից: Համաշխարհային մասշտաբով պարարտանյութ արտահանող ամենամեծ երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է, իսկ պարարտանյութի գինը զգալիորեն ակտվացել է համաշխարհային շուկայում՝ պայմանավորված գազի գնի աճով: Այս ընթացքում մի շարք պարարտանյութ արտադրող եվրոպական ընկերություններ ուղղակի դադարեցրել են իրենց գործունեությունը: Եթե պարարտանյութերի գները շարունակաբար աճեն, մթերքի գները ևս պետք է աճ արձանագրեն:

Նման իրավիճակ է նաև վառելիքի շուկայում: Երբ նավթի և գազի գները շարունակաբար աճում են, դա ուղղակիորեն ազդում է արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գների վրա, քանի որ ցանկացած ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվում են էներգակիրներ: Եթե զարգացած երկրները ի վիճակի են բարձր գներով նավթ, պարենամթերք գնել, ապա հատկապես աֆրիկյան երկրները չեն կարողանալու, և 2022 թվականին սրվելու են աղքատությունը և սովը»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular