ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խումբը գործում է. Լավրովը խաղում է Պուտինի դե՞մ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Infoteka24.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը լույս է սփռել հայ հասարակության մեջ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների ֆոնին ծագած որոշ հարցերի վրա։ Խոսքը, մասնավորապես, Մոսկվայի դիրքորոշման մասին է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից հետո առ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս գոյություն չունի։

Հայտարարության մեջ ասվում է հետևյալը. «Կոչ է արվում շարունակել կառուցողական աշխատանքը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կանոնավոր հանդիպումների շրջանակներում և հետևողականորեն իրականացնել երեք ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի պայմանավորվածությունները տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման շահերից ելնելով: Ընդգծվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վճռական ներդրումը անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում։ Ընդգծվում է հրատապ հումանիտար խնդիրների արագ լուծման և արցախյան հիմնախնդրի քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը համաձայն նրա միջազգային մանդատի»։

Հայտարարության այս պարբերությունը պարունակում է մի քանի կարևոր ասպեկտներ: Նախ Ռուսաստանի ղեկավարը հաստատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել և պետք է լուծվի: Երկրորդ հերթին կողմերը հերքում են դրա ռազմական լուծումը, և երրորդ հերթին նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է և շարունակում է մանդատ ունենալ հակամարտություն խնդրի լուծման համար, որի մասին հայկական կողմը բազմիցս հայտարարել է:

Հատկանշական է, որ թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենք վերահաստատել են խաղաղ բանակցություններին իրենց հանձնառությունը, ՌԴ ԱԳ նախարարը հակառակն է պնդել։

Պուտինի և Փաշինյանի Ղարաբաղի վերաբերյալ այս վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ ռուսական քաղաքական վերնախավում այդ հարցում միասնական դիրքորոշում չկա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին Լավրովի հայտարարությունները հակասում են ՌԴ նախագահի դիրքորոշմանը: Ռուս փորձագետների շրջանում նաև կարծիք կա, որ երկրի ղեկավարությունը գործում է անհետևողական և երբեմն ունենում է շատ լուրջ տարաձայնություններ։ Հատկապես այդ անջրպետը նկատվում է իրավապահների և դիվանագիտական ​​կառույցների միջև։ Հիշեցնենք, որ Պուտինն ինքը ևս հաստատել է, որ իր մամուլի քարտուղարը հաճախ է այնպիսի հայտարարություններ անում, որոնց հետ ինքը համաձայն չէ։ Այդ առումով հարց է առաջանում. սեփական խաղը Պուտինի դեմ խաղալով ի՞նչն է Լավրովի նպատակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular