ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպացիներին կոչ է արվել խնայել էլեկտրաէներգիան և բենզինը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) եւ Եվրահանձնաժողովը էներգախնայողության խորհուրդներ են ներկայացրել՝ ԵՄ քաղաքացիներին էներգիայի ծախսերը կրճատել խրախուսելու եւ ռուսական էներգիայից կախվածությունը նվազեցնելու համար:

ՄԷԳ-ի գործադիր տնօրեն դոկտոր Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ «ավելի քիչ էներգիա օգտագործելն ուկրաինացի ժողովրդին եւ ինքներս մեզ օգնելու կոնկրետ միջոց է»։

Բիրոլը հավելել է, որ առաջարկվող քայլերը կարող են «նվազեցնել փողի հոսքը դեպի ռուսական բանակ եւ օգնել մեզ շարժվել դեպի ավելի մաքուր եւ կայուն մոլորակ»։

Առաջարկվող քայլերը ներառում են՝ ջեռուցման անջատում, օդորակիչի ավելի քիչ օգտագործում, աշխատանք տնից եւ հնարավորության դեպքում հասարակական տրանսպորտից օգտվել: Նշվում է, որ կառավարությունները կարող են «ֆինանսական խթաններ» տրամադրել՝ նվազեցնելով ուղեվարձը եւ աջակցելով արեւային մարտկոցների տեղադրմանը։

Եթե ​​այս գործողություններն աջակցություն ստանային Եվրամիության բոլոր քաղաքացիների կողմից, «դա թույլ կտար բավարար նավթ խնայել՝ 120 սուպերտանկեր լցնելու համար եւ բավարար բնական գազ՝ մոտ 20 միլիոն տուն տաքացնելու համար»:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular