ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն շարունակում է սպառնալ Չինաստանին պատժամիջոցներով՝ վախենալով երկրի աջակցությունից Ռուսաստանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն շարունակում է սպառնալ Չինաստանին պատժամիջոցներով՝ վախենալով երկրի աջակցությունից Ռուսաստանին։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը կրկին հայտարարել է Պեկինի դեմ պատժամիջոցների հնարավորության մասին, եթե վերջինս «նյութական աջակցություն» առաջարկի Ռուսաստանին, հայտնում է Bloomberg-ը։

Նա նշել է, որ հուսով է, որ Պեկինը «ճիշտ դասեր» կքաղի «Ռուսաստանի հետ պատերազմից», այդ թվում՝ այն, որ չի հաջողվի ԱՄՆ-ն բաժանել իր դաշնակիցներից։

«Նրանք տեսան, թե ինչ արեցինք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների, արտահանման վերահսկման մասով, այնպես որ դա պետք է նրանց որոշակի պատկերացում տա այն մենյուի մասին, որից մենք կարող ենք ընտրել, եթե Չինաստանը նյութական աջակցություն ցուցաբերի»,- ասել է Շերմանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կաշխատի Հնդկաստանի հետ՝ ռուսական զենքից երկրի ավանդական կախվածությունից հրաժարվելու գործում օգնելու համար՝  հաշվի առնելով համաշխարհային պատժամիջոցների ազդեցությունը ՌԴ ռազմական արդյունաբերության վրա, ասել է նա: «Նրանք հասկանում են, որ ռուսական զենքի վրա կառուցված իրենց զինված ուժերն այլեւս ապագա չունեն, քանի որ մեր պատժամիջոցներն անդրադարձել են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի վրա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular