ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՛չ ապրել ես արժանապատիվ, ո՛չ էլ մեռնելու ես արժանապատիվ. Կադիրովը՝ Զելենսկուն սպանելու «խոստման» մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովի երեկվա հայտարարությունն առ այն, որ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է վերացնել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Հիմա պառկած եմ և կարդում եմ այնպիսի անհեթեթություն, որ ես հանձն եմ առել սպանել Զելենսկուն: Ես կամ իմ խումբը, այդպես են գրում: Զելե՛նսկի, փախի՛ր, փախի՛ր... Դու մեզ չես խանգարում, դու պարզապես ՈւԱՀ թիմի լավ խաղացող ես: Ստացվում է՝ ո՛չ ապրել ես արժանապատիվ, ո՛չ էլ մեռնելու ես արժանապատիվ: Վազի՛ր, ուր աչքդ է կտրում»,- ասել է Կադիրովը, որը համապատասխան աուդիո ձայնագրությունը տեղադրել է իր թելեգրամյան ալիքում։

Զելենսկին փետրվարի 25-ին ուկրաինացիներին ուղղված ուղերձում ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է ֆիզիկապես վերացնել իրեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular