ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսագետը՝ դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երեկ՝ ապրիլի 21-ին, այն կազմել է 467.77 դրամ, որը նախորդ օրվա համեմատ 1.44 դրամով պակաս է:

Թեմայի շուրջ 1or.am-ի զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է.

«Այս պահի դրությամբ Հայաստանի բանկերը հագեցած են դոլարով: Ամեն օր, նախորդ օրվա համեմատ, դոլարը 1-2 դրամով արժեզրկվում է: Այս պահի դրությամբ բանկերը չեն կարողանում իրացնել ունեցած մեծ քանակությամբ դոլարը, քանի որ տնտեսությունը, ներդրումային գործընթացը հիմնականում սառած վիճակում են, ինչի արդյունքում դոլարի պահանջարկը կտրուկ իջել է: Բիզնեսմենը, ով բանկից պետք է դոլար գներ, ուղարկեր արտասահման սարքավորում կամ ապրանք ներկրելու համար, այս պահին չի անում դա: Արդյունքում՝ կուտակվել է մեծ քանակությամբ դոլար, որը պահանջարկ չունի: Բայց այս ընթացքը շատ կարճ կտևի»:

Անդրադառնալով դոլարի՝ այս կտրուկ տատանումների ունեցած ազդեցությանը մեր տնտեսության վրա, տնտեսագետը նշեց.

«Ցավով պետք է նշեմ, որ այս տատանումները շատ բացասական ազդեցություն են թողնում մեր տնտեսության, մարդկանց կենսամակարդակի, խնայողությունների վրա: Մեկ ամսվա կտրվածքով 50 դրամի կտրուկ տատանում եղավ, որից, բնականաբար, շատերը տուժեցին: Հիմա էլ դրամի արժևորման պարագայում, մեծապես տուժում են արտահանողները. իրենք հաշվարկներն արել են, օրինակ 490-ով, բայց հիմա 462-ով են ի վիճակի իրացնելու իրենց դոլարը: Ստացվում է՝ 7-8 տոկոս վնաս են կրում դոլարի հաշվին»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular