ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարց պարոն Խաչատրյանին, ի՞նչ է նշանակում օդիոզ, ի՞նչ չափանիշներով է հստակ որոշվում մարդը օդիո՞զ է, թե՞ ոչ. Տաթևիկ Շահունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Շահունյանը գրում է.

«Ինչո՞ւ օդիոզ դեմքերը բանտում չեն», - նման իրավագիտական, լեզվական և քաղաքական անգրագետ ձևակերպմամբ ԱԺ-ում հանդես եկավ իշխող պատգամավոր Վիգեն Խաչտրյանը։ Հիմա հարց պարոն Խաչատրյանին, ի՞նչ է նշանակում օդիոզ, ի՞նչ չափանիշներով է հստակ որոշվում մարդը օդիո՞զ է, թե՞ ոչ (քանզի նման հստակ սահմանում չկա, դա սուբյեկտիվ ընկալման կատեգորիա է՝ օդիոզ - տհաճ, վանող, անցանկալի… իթսեթրը), եթե ինչ-որ մեկը Խաչատրյանի ընկալմամբ օդիոզ է, արդյոք դա ինքնին քրեական հանցանք պարունակում է իր մեջ և տվյալ անձը, Ծառուկյանի ասած, իՔՍՏիքյան պետք է հայտնվի բանտում։ Իսկ եթե մարդու օդիոզությունը որոշվում է թանկարժեք անշարժ գույք ձեռք բերելու փաստով, արդյոք ինքը՝ Խաչատրյանը նույնպես օդիոզ է, քանզի հեռավոր 90-ականներին, երբ Հայաստանում միջին աշխատավարձը 50 լավագույն դեպքում 100 դոլլարին համարժեք դրամ էր, Սարյանի մեր շենքում բնակարան գնեց, կապիտալ վերանորոգեց, կարծեմ պրոեկտ փոխեց, ինչը այն ժամանակ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու համար ամհասանելի ճոխություն էր…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular